Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Զգուշացում սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին

Զգուշացում սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին
20.01.2025 | 08:15

Տեղեկություններ կան, որ արտաքին դրամաշնորհներով, հատկապես Սորոսի կողմից սնվող մի շարք մարդիկ և կազմակերպություններ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի հարակից տարածքներում բնապահպանության անվան տակ դրոնով (ԱԹՍ) նկարահանումներ են կատարում։

Դա ներկայացնում են իբրև թե Հայաստանի բնության պատկերը ստանալու, վայրի կենդանիների տեղաշարժին հետևելու նպատակ, բայց իրականում դա մեծ վտանգ է ներկայացնում հայկական բանակի դիրքերի և մեր պետության անվտանգության համար։

Երկրի պայմանական սահմանների մոտ, սահմանից բավական ներս, խորքում և սահմանամերձ բնակավայրերում կատարվող վերևից նկարահանումները թշնամուն հնարավորություն կտան մանրամասն ծանոթանալ մեր զորքի և զինտեխնիկայի տեղակայման վայրերին, բացազատման տարածքին, անտառների կառուցվածքին, ինչպես նաև քաղաքացիական շինություններին։

Եթե կնկատեք դրոնով աշխատող մարդկանց, ճշտեք նրանց ինքնությունը՝ արդյո՞ք նրանք բանակից են կամ ունեն հատուկ թույլտվություն բանակի կողմից։

Թույլ մի տվեք, որ բնապահպանի անվան տակ դրոնով նկարահանվեն մեր երկրի անվտանգային վայրերը։ Արգելեք։ Դուք ունեք դրա իրավունքը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1748

Մեկնաբանություններ